Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԼՂ-ի վերջնական կարգավիճակը հստակեցվելու է հակամարտության բազմակողմ կարգավորման համատեքստում

ԼՂ-ի վերջնական կարգավիճակը հստակեցվելու է հակամարտության բազմակողմ կարգավորման համատեքստում
10.05.2016 | 23:20

Trend-ի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լրատվամիջոցի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման հնարավորությունը: «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը հստակեցվելու է հակամարտության բազմակողմ կարգավորման համատեքստում: Ոչ մի երկիր չի ճանաչում ԼՂՀ-ն: Հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը հասնելու համար մենք շարունակում ենք կողմերին կոչ անել ցուցաբերել բարի կամք և նստել բանակցային սեղանի շուրջ»,- ըստ լրատվամիջոցի՝ ասել է ամերիկացի համանախագահը:

Դիտվել է՝ 1522

Մեկնաբանություններ